Մելանյա Թրամփը կշարունակի պայքարը Համացանցում տեղ գտնող հալածանքների դեմ

Armenpress 15:08, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 20-ին հայտարարել Է, որ անդրդվելի կլինի Համացանցում հալածանքների, հետապնդման եւ ծաղր ու ծանակի դեմ պայքարում, չնայած իր ջանքերի քննադատությանը:

Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Googl-ը, Twitter-ը, Microsoft-ը եւ Snap-ը, պետության ղեկավարի կնոջ ելույթի հեռարձակումը վարել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին տիկինն ընդգծել Է, որ հույս ունի համագործակցելու այն ընկերությունների հետ, որոնց ներկայացրել են իր զրուցակիցները, եւ միասին աշխատելու «սոցիալական ցանցերում օրինակելի վարքի» խրախուսման համար:

ԱՄՆ-ի նախագահի կինը նշել Է, որ ծնողները պետք Է միջոց գտնեն օգնելու իրենց երեխաներին դառնալու «թվային աշխարհի պատասխանատու քաղաքացիներ»: Մասնավորապես, նա առաջարկել Է կրճատել այն ժամաքանակը, որը երեխաներին թույլատրված Է անցկացնել Համացանցում:

«Մենք իրական հնարավորություն ունենք (երեխաներին) օրինակելի վարք սովորեցնելու Համացանցի լայնարձակ տարածություններում, բայց դա նաեւ ենթադրում Է աշխատանք իրական աշխարհում այնպիսի հասկացությունների առումով, ինչպիսիք են բարությունը, կարեկցանքը եւ հարգանքը»,- ընդգծել Է Մելանյա Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով իր զրուցակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am