Թրամփը Սենատի հաստատմանն Է ներկայացրել Պոմպեոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար

Armenpress 10:09, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն Է ներկայացրել Մայք Պոմպեոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը: Անցած շաբաթ Թրամփը պաշտոնանկ Է արել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ այդ պաշտոնում առաջադրել Կենտրոնական հետախուզական վարչության գործող տնօրեն Պոմպեոյին: ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը պետք Է զբաղեցնի նրա տեղակալ Ջինա Հասփելը: Ձեւականորեն Թիլերսոնը Պետդեպարտամենտը գլխավորում Է մինչեւ մարտի 31-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am