Հարավկորեական փոփ-խմբերը երկու համերգ կտան Փհենյանի բնակիչների համար

Armenpress 16:59, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդականություն վայելող հարավկորեական երաժշտական կոլեկտիվները, որոնք հանդես են գալիս K-Pop ոճում, մարտի վերջին-ապրիլի սկզբին երկու համերգ կտան Փհենյանի բնակիչների համար: Ինչպես մարտի 20-ին հայտնել Է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը, նման պայմանավորվածություն Է ձեռք բերվել մարտի 20-ին Փհանմունչժոմ սահմանային կետում Հարավի եւ Հյուսիսի ներկայացուցիչների միջեւ կայացած աշխատանքային հանդիպման արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակաշրջանում Փհենյան կայցելեն 160 արտիստներ: Խմբի կազմում Է երգիչ Չո Յոն Փհիլը, աղջիկներից բաղկացած Red Velvet խումբը, «Սոնյո սիդե» խմբի նախկին մասնակից Սոհյոնը»,-նշում Է գերատեսչությունը:

Համերգները կկայանան Արեւելափհենյանական Մեծ թատրոնում, որը նախատեսված Է 1,5 հազար հանդիսականի համար, եւ Չհոն Չժու Յոնի անվան մարզապալատում, որը տեղավորում Է 12 հազար հանդիսատեսների: Ավելի վաղ «Սամչժիյոն» երաժշտական համույթը, որը բաղկացած Է 140 հոգուց, Հարավում ելույթ Էր ունեցել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am