Տեխասի FedEx-ի պահեստում ծանրոց Է պայթել

Armenpress 16:44, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրոցը, որը նախատեսված Էր ԱՄՆ-ի Օսթին քաղաք (Տեխասի նահանգ) ուղարկելու համար, Շերց քաղաքում (Տեխաս) պայթել Է FedEx փոստային ընկերության պահեստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

Պայթյունի հետեւանքով մեկ աշխատակցուհի վնասվածքներ Է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի վայրում աշխատում են ՀԴԲ-ի եւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Օսթինի բնակելի տներում, որոնց հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Մարտի 20-ին տեղի ունեցած պայթյունը Տեխասում արդեն թվով հինգերորդն Է վերջին ամսվա ընթացքում: ՀԴԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ FedEx-ի պահեստում պայթյունը, «ամենայն հավանականությամբ», կապված Է քաղաքում տեղի ունեցած նախորդ պայթյունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am