Գուգարքի անտառտնտեսության տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Armenpress 14:52, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարար ծառայության 10 հրշեջ-փրկարար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am