Իտալիայում 37 մարդ են ձերբակալել մաֆիական գործունեության համար

Armenpress 14:27, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 20-ին իտալացի կարաբինավորները Ապուլիայի մարզում անցկացրել են 37 մարդու ձերբակալման գործողություն, որոնք մեղադրվում են մաֆիական գործունեության մեջ. հնարավոր Է, որ նրանց թվում կան երկրի առավել հզոր մաֆիական կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտա»-ի մասնակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իտալիայում գոյություն ունեն մաֆիական չորս հիմնական միավորումներ. Սիցիլիայում՝ «Կոզա նոստրա»-ն, Կալաբրիայի մարզում՝ նդրանգետան, Նեապոլում եւ նրա արվարձաններում գործում Է կամորան, իսկ Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտա»-ն («Միավորված սրբազան իշխանություն»): Երկրի հարավ-արեւելքում կատարված խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են զանազան ծանր թմրանյութեր, Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 ատրճանակ, 2 ինքնաշեն պայթուցիկ սարք եւ դրանց 4 պայթուցիչներ:

Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցախմբի մասնակցելու մեջ՝ թմրանյութերի առեւտրով զբաղվելու, զենք ու պայթանյութ պահելու, շորթումների, մարդկանց առեւանգելու եւ առողջությանը վնաս հասցնելու նպատակով, հայտնել են կարաբինավորները: Ընդամենը գործողության ընթացքում «վնասազերծվել են երեք հանցավոր խմբեր. դրանցից մեկն աչքի Էր ընկնում հստակ ուղղահայաց կառուցվածքով եւ բաղկացած Էր «Սակրա կորոնա ունիտա»-ի մասնակիցներից, հայտարարել են կարաբինավորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am