«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին իր թեկնածությունն Է առաջադրում Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար

Armenpress 14:09, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» ժողովրդականություն վայելող սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկն Է, հայտարարել Է Նյու Յորքի նահանգի նահանգապետ դառնալու իր մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Նիքսոնի կողմից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին հայտնել Էր Wall Street Journal թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Միրանդայի 51-ամյա դերակատարուհուն կարող են աջակցել ազատական ուժերի ներկայացուցիչները:

«Ես սիրում եմ Նյու Յորքը, եւ այսօր ես իմ թեկնածությունն եմ առաջադրում նահանգապետի պաշտոնի համար»,- գրել Է դերասանուհին Twitter-ի իր միկրոբլոգում: 2013 թվականին Նիքսոնն աշխատել Է Նյու Յորքի ներկայիս քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի նախընտրական շտաբում: Հնարավոր մյուս թեկնածուների թվում են՝ Սիրակյուսի քաղաքագլուխ Ստաֆանի Մայները եւ նախկին սենատոր Թերրի Գիբսոնը:

Նահանգի ներկայիս նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես պլանավորում Է իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am