Պաղեստինի առաջնորդը «շան որդի» է անվանել ԱՄՆ-ի դեսպանին. Al-Quds

Armenpress 09:57, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մարտի 19-ին խիստ քննադատության Է ենթարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ վիրավորել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դեւիդ Ֆրիդմանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Quds հրատարակությունը: Ռամալլահ քաղաքում ելույթ ունենալով Պաղեստինի ազատագրման կազմակերպության եւ ՖԱԹՀ շարժման գործադիր կոմիտեների նիստի բացմանը՝ նա քննադատել Է Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու, պաղեստինցի գաղթականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալության բյուջե մուծումը կրճատելու եւ Իսրայելի նորաբնակեցման գործունեությունն օրինական համարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Այդ մասին խոսել Է ԱՄՆ-ի ոչ մեկ ներկայացուցիչ եւ առաջիններից մեկը եղել Է այդ … Դեւիդ … Ֆրիդմանը, շան որդին, հենց ինքը նորաբնակը, նրա ընտանիքն Էլ նորաբնակներից Է, իսկ նա նաեւ ԱՄՆ-ի դեսպանն Է այստեղ՝ Թել Ավիվում,- ասել Է նա:- Ի՞նչ կարելի նրանից սպասել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am