Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Armenpress 09:00, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վրացական Բաթում քաղաքում շարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը: Կայացաել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Սարգիս Սարգսյանը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը կիսել են միավորը:

3-րդ տուրից հետո 6 առաջատարների շարքում է նաև Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավորով: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,5-ական միավոր:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am