Կոտայքի մարզում մեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Armenpress 21:48, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան մարտի 18-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել ձորակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը` 2002 թ. ծնված Հրայր Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am