ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 19-03-18

Armenpress 17:44, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 480.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.94 դրամով և կազմել 589.93 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 8.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 671.14 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 136.12 դրամով և կազմել 20229.72 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.72 դրամով և կազմել 254.4 դրամ: Պլատինի գինը նվազել է 140.82 դրամով և կազմել 14669.29 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am