Աֆրինից ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչ Է փախել թուրքական զինուժի գործողության պատճառով. Al Hadath

Armenpress 15:43, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆրինի տարածաշրջանի քրդական ինքնավար վարչակազմի աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում բոլոր փախստականները զրկված են ժամանակավոր կացարանից եւ մարդասիրական օգնության կարիք ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am