Թուրքիայում ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է կեղծ լուրի պատճառով

Armenpress 14:19, 19 Մարտ, 2018

 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլից Իսրայել թռչող ինքնաթիռի թռիչքը 3 ժամով հետաձգվել է:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 Թռիչքի հետաձգման պատճառը եղել է 3 իսրայելցիների կողմից տարածված կեղծ լուրը, թե իբր ինքնաթիռում ռումբ է տեղադրված:

 «Երեք իսրայելցիներ ինքնաթիռ նստելուց հետո բարձրաձայն կատակել են պայթուցիկ նյութերի վերաբերյալ: Ուղեկցորդուհին, լսելով իսրայելցիների խոսակցությունը, այդ մասին հայտնել է ինքնաթիռի հրամանատարին, ով թռիչքը հետաձգելու և ուղեբեռը ստուգելու հրաման է տվել»,-նշվում է Թուրքիայում Իսրայելի հյուպատոսության տարածած հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am