Երեւանի ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը

Armenpress 14:12, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին մերժեց «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները դեմ քվեարկեցին առաջարկին, «Ելք» խմբակցությունը քվեարկության ընթացքում բացակայում էր դահլիճից եւ նիստին հետեւում էր լրագրողների համար նախատեսված սենյակից:

«Այն, որ Վազգեն Սարգսյանն ազգային հերոս է, ես չեմ վիճարկում, բայց ես առաջարկել եմ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի երկու հատվածներից միայն մեկը վերանվանել»,-ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Օրակարգում ընդգրկված հարցին դեմ ելույթներով հանդես եկան Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները՝ համարելով այն խիստ մերժելի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am