Փորձագետները պատմել են վիրուսի մասին, որը զանգեր Է որսում փող գողանալու համար

Armenpress 13:09, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fakebank վիրուսի նոր տարբերակը, որը գրոհում Է Android պլատֆորմով գաջեթների վրա, հնարավորություն Է ստացել որսալ օգտատերերի՝ բանկեր կատարվող զանգերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են Symantec ընկերության մասնագետները: Նշվում Է, որ վնասաբեր ծրագիրը կարող Է աշխատել ինչպես ելնող, այնպես Էլ եկող զանգերի հետ:

Երբ վարակված սմարթֆոնի օգտատերը զանգահարում Է բանկ, վիրուսը կանչը վերաուղղորդում Է խարդախների համարին, որոնք ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել փող գողանալու համար: Իսկ երբ չարագործներն իրենք են կապվում զոհերի հետ, վիրուսը նրանց զանգը քողարկում Է բանկից ստացված կանչի ներքո: Փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ չտեղակայել չստուգված աղբյորներից եւ կանոնավոր կերպով նորացնել ծրագրային ապահովումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am