Դանիայում Թուրքիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Armenpress 12:51, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հարձակման հետևանքով դեսպանատան շենքն արտաքինից փոքր-ինչ վնասվել է:

Հարձակման պահին դեսպանության շենքը դատարկ է եղել:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի առնչությամբ: Այս պահին ձերբակալվածներ չկան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am