Cirque du Soleil-ի ակրոբատն ընկել Է բարձրությունից ու մահացել

Armenpress 11:40, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել Է բարձրությունից եւ մահացու ջարդվածք ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WFLA հեռուստաալիքը:

Նշվում Է, որ 38-ամյա արտիստ Յան Առնոն ընկել Է՝ համեմատաբար ոչ բարդ տրյուկ կատարելով օղակներով: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել Է: Կրկեսի աշխատողները պատմել են, որ Առնոն փորձառու ակրոբատ Էր եւ կրկեսում աշխատում Էր ավելի քան 15 տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

//
Спасибо!Ваш комментарий будет проверен модераторомна предмет соответствия Правилам.
Спасибо!Ваш комментарий будет проверен модераторомна предмет соответствия Правилам.


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am