Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Armenpress 09:25, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վրացական Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Դանիելյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը, Արամ Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիև



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am