Դեբեդ գետում դի է հայտնաբերվել

Armenpress 13:15, 18 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 18-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները գետից դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Գ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am