Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի արծաթե մեդալակիր

Armenpress 23:44, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկեց «Մեծ Սաղավարտ»-ի ձյուդոյի վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են 4 մայրցամաքների 34 երկրների 251 մարզիկ՝ 152 ձյուդոիստ և 99 ձյուդոիստուհի: Հայաստանը ներկայացնում են 73 կգ քաշային կարգի 2 մարզիկ՝ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը:  73 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Ֆերդինանդ Կարապետյանի և Մոնղոլիայի ներկայացուցչի միջև էր: Կարապետյանը շատ մոտ էր հաղթանակին, բայց գրավեց 2-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am