Ամերիկյան կինոակադեմիայի նախագահին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ

Armenpress 12:41, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ, օպերատոր Ջոն Բեյլին սեքսուալ ոտնձգության մեջ են մեղադրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Газета.ru-ն, այդ մասին հայտնում է Variety-ն:

Հրատարակչության աղբյուրների համաձայն` կինոակադեմիան Բեյլի ոտնձգությունների մասին հայտարարություն է ստացել միանգամից երեք կնոջից և անմիջապես հետաքննություն է սկսել:

Բեյլին բազմաթիվ ֆիլմերի օպերատոր է: Կինոակադեմիայի նախագահ է ընտրվել  2017 թվականի օգոստոսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am