ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կհամապատասխանեցվի ՀՀ պաշտպանական ծրագրերին

Armenpress 20:18, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 14-ից 16-ն անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի գնահատման, պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների արդիականացման ամենամյա աշխատանքային հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումներն ամփոփվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրեն Պոլ Սևերոյի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի մասնակցությամբ:

Անհատական գործընկերության գործողության ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նպատակներն ու ծրագրերը կհամապատասխանեցվեն ՀՀ պաշտպանական բարեփոխումների, զինված ուժերի արդիականացման ծրագրի և փոխգործունակ կարողությունների զարգացման պահանջներին:      

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am