Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուր. ՈՒՂԻՂ

Armenpress 18:00, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է Ուեսլի Սոյի հետ: Մյուս զույգերը կազմել են` Կարուանա-Գրիշչուկ, Լիժեն-Կարյակին, Մամեդյարով-Կրամնիկ:

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը: 1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am