Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ Է կործանվել, կան զոհեր

Armenpress 10:00, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել Է Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հրամանատարությանը, հայտնել Էր, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռն աղետի Է ենթարկվել Իրաքի արեւմուտքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում: Օդանավում եղել Է յոթ մարդ: Նշվում Է, որ կան զոհեր ու վիրավորներ:

Նախնական տվյալներով՝ HH-60 Blagk Hawk տիպի ուղղաթիռը չի խփվել, հայտնել Է հեռուստաալիքը: «Ամերիկյան ռազմական օդանավը՝ ամերիկացի զինծառայողներով, աղետի Է ենթարկվել Իրաքի արեւմուտքում: Միջադեպի պատճառները պարզելու համար կանցկացվի հետաքննություն»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են կոալիցիայի մամուլի ծառայությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am