ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Armenpress 19:47, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայության և Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ հիմնադրված ինտերնետ-հետազոտությունների գործակալության նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ լրացուցիչ պատժամիջոցները սահմանում է «ի պատասխան Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների և ռուս մեծահարուստների ապակայունացնող գործողությունների»:

Նախարարությունը ապակայունացնող գործողությունների թվում նշել է «միջամտությունն ամերիկյան ընտրական գործընթացին և հաքերային հարձակումները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am