«Երկիր ծիրանի»-ն նշում է հիմնադրման 1-ամյակը. Փոստանջյանն արդյունավետ է գնահատում կուսակցության գործունեությունը

Armenpress 18:25, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդյունավետ է համարում կուսակցության մեկամյա գործունեությունը և կարևորում այն հանգամանքը, որ անցած մեկ տարվա ընթացքում հետ չեն կանգնել իրենց հայտարարած սկզբունքներից: Մարտի 15-ին տեղի ունեցավ «Երկիր ծիրանի» կուսակցության 1-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ուղերձով:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը կարևորեց այն հանգամանքը, որ հավատարիմ են մնացել իրենց ծրագրերին և որդեգրած սկզբունքներին:  «Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, որով առաջնորդվելու ենք. որևէ խոչընդոտ մեզ չի կարող կանգնեցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Փոստանջյանն անդրադարձավ նաև հարցին, հնարավո՞ր է միանա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարություններ է անում փողոցային պայքար սկսելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ հայտնի չէ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը, ուստի ինքը չի կարող ասել` կմիանա՞, թե՞ ոչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am