Թոմաս դե Վաալը ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև կոնսենսուս է տեսնում

Armenpress 13:35, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կա կոնսենսուս: Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: «Կան որոշակի նրբություններ, մարտավարական տարբերություններ, սակայն հակամարտության վերջնական լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների միջև տարբերություններ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց դե Վաալը:

Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վերջնական նպատակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am