Ջենարո Գատուզոն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Armenpress 08:47, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով շարունակում է կատարելագործվել Անգլիա տեղափոխվելուց հետո էլ: Նա ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, նա նաև արագ խաղացող է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել «Միլան»-ի գլխավոր մարզիչը:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Արսենալ»-«Միլան» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:05-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am