Red Wings ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի հայկական շուկայում

Armenpress 14:38, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am