Թրամփը Մեյի հետ քննարկել է Սկրիպալի թունավորումը

Armenpress 10:08, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել Է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Թրամփը համաձայնել Է վարչապետ Մեյի հետ այն այն, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք Է միանշանակ պատասխաններ տա այն բանի վերաբերյալ, թե Ռուսաստանում մշակված քիմիական զենքն ինչպես կարող Էր օգտագործվել Միացյալ Թագավորությունում»,- ասված Է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:

Դրանում նշված Է, որ «երկու ղեկավարները համաձայնության եկել, որ խոցման այդ զազրելի միջոցներն օգտագործած եւ միջազգային օրենքները խախտած անձինք պետք Է պատասխանատվության ենթարկվեն»: Նախօրյակին Մեյը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել Է, թե ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի վրա հարձակումն, ամենայն հավանականությամբ, Ռուսատանի ձեռքի գործն Է: Մոսկվան այս դիրքորոշումն անհիմն Է համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am