Թրամփը Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Armenpress 09:52, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել Է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել Է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:

Մինչ այդ հայտնի Է դարձել, որ ամերիկյան վարչակազմը պաշտոնաթող Է արել մարտի 13-ին ավելի վաղ պաշտոնանկ արված ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Սթիվ Գոլդսթինին: Ինչպես հայտարարել են Associated Press-ի աղբյուրները, վարչակազմում Գոլդսթինի ազատման մասին որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նա Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու հարցում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեղեկատվություն Է հրապարակել:

Հիզեր Նոյերթը ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել Է 2017 թվականի ապրիլի 24-ին: Նախքան Պետդեպարտամենտում իր նշանակումը նա աշխատում Էր Նյու Յորքում Fox News հեռուստաալիքում: Ավելի վաղ Թիլերսոնը լրագրողներին հայտնել Է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարելու Է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը, քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն այդ պաշտոնում չի հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Նա նաեւ նշել Է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը պաշտոնապես կավարտվի «մարտի 31-ի կեսգիշերին»:

Այդ ընթացքում նա «լուծելու Է իր պաշտոնաթողության հետ վարչական հարցերը», ինչպես նաեւ «ապահովելու Է գործերի սահուն ու կազմակերպված հանձնումը» Պոմպեոյին: CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի երկու պաշտոնատարների, հայտնել Է, որ Թիլերսոնի պաշտոնանկությունից անմիջապես հետո հրաժարական են տվել նրա աշխատակազմի ղեկավար Մարգարետ Պետեռլինը եւ նրա տեղակալ Քրիստին Չիկոնեն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am