Քեմերոն Դիազն ավարտել Է կարիերան կինոյում. Metro

Armenpress 15:23, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիազը մտադիր Է ավարտել իր կարիերան կինեմատոգրաֆում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro-ն: Ինչպես նշում Է հրատարակությունը, դերասանուհու որոշման մասին հայտնել Է նրա ընկերուհին՝ Սելմա Բլերը:

Նա պատմել Է, որ լանչի ժամանակ աղջիկները քննարկել են «Լավիկը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Է Դիազը: Հենց այդ ժամանակ Էլ նա խոստովանել Է, որ չի պլանավորում նկարահանվել կինոյում եւ ցանկանում Է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ամուսնու՝ Good Charlotte խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել Դիազի հղիության մասին: Ինչպես հայտնել են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, «ամենից շատ նա ցանկանում Է մայրանալ, եւ երեխա ունենալը նրան իրապես երջանիկ կդարձներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am