Չինաստանում ԶԼՄ-ների վերահսկողության նոր վարչություն են ստեղծում

Armenpress 12:34, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 13-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի կողմից տարածված օրինագծում:

Նոր հիմնարկությունն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ պլանավորվում Է լուծարել Մամուլի, հրատարակչության, ռադիոհաղորդումների, կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության գործերի պետական գլխավոր վարչությունը: Ակնկալվում Է, որ նոր գերատեսչությունը կթեթեւացնի Չինաստանի հեռուստաալիքներում արտասահմանյան հեռուստա- եւ ռադիոծրագրերի ներդրման գործընթացը, ինչպես նաեւ կօժանդակի արտաքին շուկաներ ՉԺՀ-ի մեդիաարտարանքի ավելի հաջող արտահանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am