ՏՏ ոլորտի իրանական ընկերությունները մտադիր են մուտք գործել հայկական շուկա

Armenpress 15:35, 10 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան էքսպո կենտրոնում հունիսի 22-24-ն իրանական տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային մեդիա ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց գործունեությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով financialtribune.com-ը, ցուցահանդեսի նպատակն է իրանական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումն ու այդպիսով հայկական շուկա մուտք գործելը:

Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները գործունեություն են ծավալում տվյալների բազաների ստեղծման, բջջային և համակարգչային ծրագրերի, համակարգչային խաղերի մշակման ոլորտներում և այլն:

Ցուցահանդեսին կմասնակցեն նաև իրանական մի շարք ստարտափեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am