Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում

Armenpress 14:43, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ: Այդ ամենը զուգակցվել է տոնական ծաղիկներով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից տրված շնորհավորական բացիկով: Նախաձեռնությանը ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները նշել են, որ այս գեղեցիկ անակնկալը օրը տոնական ոգով շարունակելու հիանալի սկիզբ էր:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am