«Վարդար»-ը դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին

Armenpress 22:02, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնական «Վարդար»-ը դուրս մնաց երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գավաթի խաղարկության ¼  եզրափակչում «Վարդար»-ը մրցում էր «Շկենդիա»-ի հետ և պարտվեց 4:0 հաշվով: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:       

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am