Ռուսաստանը շահագրգռված Է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցում. Պուտին

Armenpress 14:29, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված Է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիան մեծ երկիր Է, մեր հարեւանը, մենք Թուրքիայի հետ տարբեր հարաբերություններ ենք ունեցել դարերի ընթացքում: Մենք շահագրգռված ենք, օբյեկտիվորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցում»,-ասել Է Պուտինը «Աշխարհակարգ-2018» ֆիլմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am