Ռուսական Էստրադայի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը

Armenpress 12:54, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական շոու բիզնեսի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը, որն ստացել Է «Ուղեցույց աստղ» անվանումը, ինչպես նաեւ նկարահանել են տեսահոլովակ: Երգը, որի պրոդյուսերը դարձել Է Իգոր Մատվիենկոն, կատարել են DJ Smash-ը (Անդրեյ Շիրման), Տիմատին, Գրիգորի Լեպսը, Պոլինա Գագարինան, Նյուշան, Դիմա Բիլանը, Վիկտորյա Դայնեկոն, Ալեքսանդր Պանայոտովը եւ «Ա-Ստուդիոն»:

«Սա մի երգ Է, որում ասվում Է, որ մենք պետք Է միասին լինենք, քանի որ միասին մենք կարող ենք հասնել ավելիին»,-պատմել Է օրհներգի գաղափարական ոգեշնչողը՝ Իգոր Մատվիենկոն: Տեսահոլովակի նկարահանումներին նաեւ մասնակցել են հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Նեմովը եւ երաժշտական պրոդյուսեր ChinKong-ը (Վլադիմիր Չինյաեւ): Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 7-ին սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am