Forbes հանդեսը բացահայտել Է Իլոն Մասքի ձեռնարկումների հաջողության գաղտնիքները

Armenpress 12:32, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը որոշել Է պարզ ու մատչելի ձեւով պատմել միլիարդատեր Իլոն Մասքի ձեռնարկումների հաջողության գաղտնիքների մասին: Ընդամենը ընթերցողներին առաջարկվում Է գործելակերպի տասը կանոն, որոնցից յուրաքանչյուրը ակնառու կերպով լուսաբանված Է նկարչի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին կանոնն ազդարարում Է, որ միշտ հարկավոր Է զբաղվել ինքնակրթությամբ: Չարժե ժամանակ ծախսել անբովանդակ գրքերի ընթերցման կամ սոցցանցերի վրա: Մասքը դեռահաս տարիքում հանրագիտարան Էր կարդում: Բիզնեսը կազմակերպելիս չպետք Է շատ փող ծախսել գովազդի վրա: Ավելի լավ Է այն ծախսել ապրանքի որակի բարելավման վրա, եւ մարդիկ իրենք կփոխանցեն տեղեկատվությունը:

Բիզնեսով ավելի լավ Է զբաղվել երիտասարդ տարիքում, քանի որ ռիսկերն ու հիասթափություններն ավելի հեշտությամբ են հաղթահարվում, քան հասուն տարիքում: Անհրաժեշտ Է մոռանալ հոգնածություն հասկացությունը, կա միայն մոտիվացիայի բացակայություն: Նախընտրելի Է ավելի երկար աշխատել, քան չօգտագործել առկա ներուժը: Մասքը երբեմն շաբաթական աշխատում Է հարյուր ժամ: Խնդիրներից ու հանգամանքներից գանգատվելու փոխարեն անհրաժեշտ Է զբաղվել դրանց լուծման ինովացիոն ուղիների որոնմամբ:

Գործընկերներին, հաճախորդներին եւ բոլոր նրանց, ովքեր օգնում են հաջողության հասնել, պետք Է վերաբերվել ինչպես սեփական ընտանիքին: «Եթե դուք հոգ տանեք մարդկանց մասին, ապա նրանք Էլ հոգ կտանեն ձեր բիզնեսի մասին»,-ասել Է Մասքը: Գլխավորը, ինչպես կարծում Է SpaceX-ի հիմնադիրը, սեփական երազանքների հետեւից գնալն Է: Սեփական ինովացիոն գաղափարն իրագործելու համար պետք Է գործի դնել բոլոր ուժերը: Ընդ որում, ավելի լավ Է վաղօրոք պատրաստվել այն բանին, որ անհաջողությունը նույնպես հնարավոր Է:

Ընդսմին լավագույն բիզնեսմենները ջանում են չմրցակցել միմյանց հետ, այլ ստեղծել սկզբունքորեն նոր մի բան: Չարժե վախենալ կառուցողական քննադատությունից: Հաճախ այն ավելի ճիշտ որոշումների աղբյուր Է դառնում: Եվ գլխավորը, ինչպես պնդում Է Մասքը, հարկավոր Է բոլոր գործերով զբաղվել հանուն ավելի լավի:

Չարժե հենց սկզբից փորձել փոխել աշխարհը ինչ-որ լավ բան անելու համար: Ավելի լավ Է պարզապես ինչ-որ օգտակար բան անել, թող որ՝ բնավ ոչ մասշտաբային: Փետրվարի վերջին հայտնի են դարձել Իլոն Մասքի կենսակերպի կանոնները: Ձեռնարկատերը շատ Է աշխատում եւ որեւԷ գործողության վրա հինգ րոպեից ավելի չի ծախսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am