Թրամփի տնտեսական խորհրդականը հրաժարական Է տալիս

Armenpress 10:26, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերի Քոնը հայտարարել Է առաջիկա շաբաթներին պաշտոնաթող լինելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տարածված հայտարարության մեջ Քոնը շնորհակալություն Է հայտնել Թրամփին վարչակազմում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար եւ հետագա հաջողություններ մաղթել նրան:

Իր հերթին Թրամփը Twitter-ում գրել Է, որ «շատ շուտով» Քոնի փոխարինող կգտնի, քանի որ այդ պաշտոնում աշխատելու բազմաթիվ ցանկացողներ կան, եւ խոստացել Է, որ թեկնածուին ընտրելու Է «գլխով»: ԶԼՄ-ները, մեկնաբանելով Քոնի պաշտոնաթողությունը, նշում են, որ նրա որոշման գլխավոր պատճառներից մեկը, բայց ոչ միակ պատճառը, դարձել Է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու Թրամփի մտարդությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am