ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության պատճառով

Armenpress 10:13, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել Է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում Է սպանության համար քիմիական զենքի օգտագործումը»,- ասված Է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Դրանում նշված Է, որ Միացյալ Նահանգները բացահայտել Է Կիմ Չեն Նամի սպանության համար Հյուսիսային Կորեայի կողմից VX թունավոր նյութի կիրառումը, որը վերագրվում Է քիմիական զենքի դասին: Լրացուցիչ պատժամիջոցները սահմանվում են 2018 թվականի մարտի 5-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am