Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 6 դեպքերը բացահայտվել են

Armenpress 21:24, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման, շորթման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am