Toyota-ն Եվրոպայում դիզելային ավտոմեքենաների վաճառքից կհրաժարվի մինչեւ այս տարվա վերջը

Armenpress 17:34, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ճապոնական ավտոարտադրողը մտադիր Է մինչեւ 2018 թվականի վերջը հրաժարվել Եվրոպայում դիզելային ավտոմեքենաների վաճառքից, ինչպես նաեւ ծանր վառելիքով աշխատող նոր ուժային կայանքների մշակումներից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Deutsche Welle ռադիոն՝ վկայակոչելով Toyota-ի եվրոպական թեւի ղեկավար Յոհան վան Զիլին: «Դիզելը մեր մարդատար ավտոմեքենաներից կանհետանա 2018 թվականին,-հայտարարել Է վան Զիլը:-Մենք այլեւս նոր դիզելային տեխնոլոգիաներ չենք մշակի մարդատար ավտոմեքենաների համար եւ առաջվա պես կկենտրոնանանք հիբրիդների վրա»: Ավելի վաղ 2017 թվականի դեկտեմբերին Toyota-ի ղեկավարությունն արդեն հայտնել Էր մոտավորապես մինչեւ 2025 թվականը բենզինային եւ դիզելային ուժային սարքերով աշխատող ավտոմեքենաների թողարկումն ամբողջովին դադարեցնելու մտադրության մասին:

Ընկերությունը պլանավորում Է կենտրոնանալ միայն այն ավտոմեքենաների վաճառքի վրա, որոնք այս կամ այն կերպ օգտագործում են Էլեկտրական շարժիչներ: Խոսքը հիբրիդային բենզինա-Էլեկտրական մեքենաների, ջրածնային վառելիքային բաղադրիչներով աշխատող ավտոմեքենաների, ինչպես նաեւ զուտ Էլեկտրամոբիլների մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am