Լիոն քաղաքի պատվիրակությունն այցելել է Երևանի Լիոնի այգի

Armenpress 11:27, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն  այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի, շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին: Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին  քաղաքապետ Ժերար Կոլոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am