ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 96 պատգամավոր:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 12 օրենքի նախագիծ, որոնց մի մասը պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ:
Մասնավորապես, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Քաղաքացիական ծառայության մասին, Հանրաքվեի մասին նոր օրենքի նախագծերը, ինչպես նաև Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին, ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքների նախագծերը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ