Ճգնաժամերի կարգավորման ծախսերը վերջին 10 տարում կազմել են 233 մլրդ դոլար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Armenpress 10:46, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար Է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար: Մարտի 5-ին այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Գլխավոր ասամբլեային ներկայացնելով իր «Խաղաղաշինությունը եւ խաղաղության պահապնումը» զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը երկրներին կոչ Է արել հակամարտությունների հակազդման մարտավարությունից անցնելու նոր մոտեցման, որը նախատեսում Է ճգնաժամային իրավիճակների կանխման ժամանակին արված քայլեր: Նա հիշեցրել Է 2005 թվականին ՄԱԿ-ի Խաղաղաշինության հիմնադրամի ստեղծման մասին, որը ֆինանսավորում Է ճգնաժամերի շեմին հայտնված երկրների կայունացման ջանքերը: Այս պահին հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմում Է 250 միլիոն դոլար, եւ Գուտերիշը պետություններին կոչ Է արել կրկնապատկելու այդ գումարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am