ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ 05-03-18

Armenpress 17:58, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 480.79 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.20 դրամով և կազմել 592.38 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 8.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.29 դրամով և կազմել 664.21 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 224.49 դրամով և կազմել 20439.79 դրամ: Արծաթի գինն աճել է 2.00 դրամով և կազմել 254.2 դրամ: Պլատինի գինը նվազել է 15.77 դրամով և կազմել 14963.11 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am