Սահակաշվիլին հայտարարել Է, որ ցանկանում Է մինչեւ տարեվերջ իշխանության վերադառնալ Վրաստանում

Armenpress 12:58, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել Է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ Է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է իշխանության վերադառնանք արդեն 2018 թվականին: Ինչպե՞ս ենք դա անելու: Մենք պետք Է շահենք նախագահական ընտրությունները եւ այդ ֆոնին տապալենք Իվանիշվիլիի (Բիձինա Իվանիշվիլի, նախկին վարչապետ, միլիարդատեր, որին ընդդիմությունը համարում Է Վրաստանի իրական ղեկավարը) կառավարումը, կործանենք նրա ֆեոդալական արքունիքը»,- հայտարարել Է Սահակաշվիլին ՄԱՇ-ի անդամներին հղած տեսաուղերձում, որը տարածել են վրացական ԶԼՄ-ները:

ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, մարտի 5-ին լրագրողներին հայտարարել Է, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ կոնսուլտացիաներն արդեն ընթանում են, բայց չի ճշտել, թե հատկապես որ կուսակցությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am