Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Armenpress 10:06, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հարցով ապրիլի սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպում կկայանա:

Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Սիրիայում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

Ուշագրավ է, որ Էրդողանն ու Մակրոնն օրեր առաջ ևս հեռախոսազրույց էին ունեցել, որը, սակայն, ավարտվել էր սկանդալով: Թուրքիայի նախագահականից հերքել էին Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Էրդողանին հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին որոշումն ու դադարեցնել գործողություններն Աֆրինում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am