«Արցախ»-ը և ՖԻՄԱ-ն հաղթանակներ տոնեցին բասկետբոլի Հայաստանի առաջնության ¼ եզրափակչի առաջին խաղերում

Armenpress 12:09, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկեցին ¼ եզրափակչի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ՖԻՄԱ-ն հավասար և լարված պայքարում սեփական հարկի տակ ի վերջո 88-86 հաշվով կարողացավ առավելության հասնել «Գրանդ սպորտի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Վարդան Խաչատրյանը, ով վաստակեց 33 միավոր:

«Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը՝ 19:00-ին Գրանդ սպորտի մարզադահլիճում:

Ա լիգայի 1/4 եզրափակչում «Արցախը» սեփական հարկի տակ 111-81 հաշվով հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ: «Շիրակ» - «Արցախ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը՝ 15:00-ին Գյումրիում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am